Մտնում եմ ավտոբուս:
Վալիդատորի կողքով սառնասրտորեն անցնում եմ, մի խոսքով` չեմ վճարում և ձև չեմ տալիս, իբր ցանկանում եմ վճարել: Ուղևորներն ինձ նայում են այնպես, ինչպես «թուրքը խոզի մսին»:
Շատերի աչքերում նախանձ եմ տեսնում, սակայն, հիմնականում` չհասկացվածություն:
Պարադոքսն այն է, որ ես ավտոմեքենա ունեմ (նույնիսկ, եթե չունենայի, ապա ուղեվարձի թանկացումն էապես չէր ազդի բյուջեիս վրա) և այդ 150 դրամը սկզբունքորեն չեմ վճարում հենց այդ մարդկանց, իրենց երեխաների, քույրերի, եղբայրների, ծնողների համար:
Իսկ այդ մարդիկ կամ չեն հասկանում, կամ իրենց անհասկացողի տեղ են դնում:
Հենց այնպես, ինչպես աղանդավորի հետ շփվելիս:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ